Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Չինացի գիտնականները ստեղծել են օդից 6 անգամ թեթև նյութ

Չինացի գիտնականները ստեղծել են օդից 6 անգամ թեթև նյութ

Չժեցզյանի համալսարանի չինացի մասնագետներին հաջողվել է արտադրել աշխարհում ամենաթեթև նյութը: Նորույթն արդեն ստացել է գրաֆենի աերոգել անվանումը: 

 

Դրա քաշը 1 խորանարդ սանտիմետրում կազմում է 0.16 միլիգրամ, ինչը 6.5 անգամ թեթև է օդի զանգվածից: 

 

Նման գերթեթև նյութ գիտնականներին հաջողվել է ստանալ շնորհիվ լիոֆիլիզացված գործընթացի, որը ջուրը դուրս է բերել ածխաթթու նանոխողովակների ու գրաֆենի շղթայից: 

 

Գիտնականների հոդվածն ածխաջրածնային աերոգելի մասին հրապարակվել է Advanced Materials ամսագրում: 

 

Չինացի մասնագետները առաջարկում են նորարարությունը օգտագործել օդի մաքրման կամ ջրում նաթի արտահոսքի վերացման ժամանակ: 

 

Բանն այն է, որ գերթեթև աերոգելը ունի ֆանտաստիկ կլանող հատկություն: Մասնագետները նշում են կլանման բարձր արագությունը՝ 1 գրամ աերոգելը կլանում է վայրկյանում 68.8 օրգանական նյութ: 

 

Չինացի մասնագետների պնդմամբ՝ նորույթը թանկ չի լինի արտադրության մեջ կիրառելու դեպքում: Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ